ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։
Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլեւս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթեւ համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանությունը։
ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձեւավորվելիք կոալիցիաների հետեւանքով թերեւս ՔՊ-ական չեն լինի նաեւ Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: