Կարլսենը երրորդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 9-րդպարտիան ավարտվեց Մագնուս Կարլսենի հաղթանակով:
Դուբայում ընթացող աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 9-րդպարտիայում Կարլսենը սև խաղաքարերով էր մրցում ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Պարտիայի 39-րդ քայլին նորվեգացին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Կարլսենն ունի 6, իսկ ռուս ՅանՆեպոմնյաշչին` 3 միավոր:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այնբաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր,կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո: