Պաշտոնական․ Տիգրան Բարսեղյանը՝ Սլովանի ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես տեղափոխվեց Բրատիսլավայի «Սլովան»։
Ինչպես տեղեկացնում է սլովակական ակումբի պաշտոնական կայքը, կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է երեք տարով։
Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։
Բարսեղյանի վերջին ակումբն էր ղազախական «Աստանան»։