ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհանգեցնի բախման. Պենտագոն
Ամերիկյան իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը չհանգեցնի ռազմական առճակատման։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ամերիկյան Defense One հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ես չեմ ենթադրի, թե ինչ կարող է լինել այս դեպքում»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ-ն Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում։
«Ես ուղղակի կասեի, որ, առաջին հերթին, մեր նպատակն է այնպես անել, որ դա տեղի չունենա։ Աշխատելով օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների հետ՝ Ռուսաստանին փոխանցելու համար, որ դա իսկապես վատ գաղափար է»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նաև ասել է, որ Ուկրաինայի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն առաջնորդվելու է դիվանագիտությամբ։
«Երկու դեպքում էլ մեր նպատակն է առաջնորդվել (ինքնուրույն) դիվանագիտության միջոցով և լուծել այդ հարցերն այնպես, որ դրանք չհանգեցնեն (ռազմական) կոնֆլիկտի: Եվ ես կարծում եմ, որ դա չափազանց կարևոր է հիշել», - ասել է Օսթինը: