Արթուր Գալոյանը՝ ՖԱԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների շարքում
Transfermarkt-ը հրապարակել է Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգայի խաղացողների թարմացված տրանսֆերային արժեքները։
«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքն աճել է 200 հազար եվրոյով և այժմ կազմում է 800 հազար եվրո։ Այսպիսով, Գալոյանը համարվում է ՖԱԼ-ի երրորդ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը։
22-ամյա Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոստովը»։