«Տոտենհեմում» կորոնավիրուսի բռնկում է
Լոնդոնի «Տոտենհեմում» կորոնավիրուսի վարակվածության բռնկում է։ Անգլիական թիմի 6 խաղացողի եւ մարզչական շտաբի 2 անդամի թեստերի պատասխանները դրական են, հաղորդում է The Athletic-ը։
Բոլորը 10 օր պետք է մնան կարանտինում եւ բաց կթողնեն իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի առաջիկա երեք հանդիպումները։ Կոնֆերենցիաների լիգայում «Տոտենհեմը» կմրցի ֆրանսիական «Ռենի», Պրեմիեր լիգայում՝ «Բրայթոնի» եւ «Լեսթեր Սիթիի» հետ։
ՈւԵՖԱ-ի կանոններով՝ հանդիպման չեղարկման համար պետք է հայտացուցակում լինի 13-ից քիչ խաղացող կամ բացակայեն դարպասապահները։