ԱՄՆ ռազմաօդային ուժերը մտադիր են գաղտնի մարտական անօդաչու սարքեր մշակել
Հաջորդ տարի ԱՄՆ ռազմաօդային ուժերը կդիմեն ֆինանսավորման համար՝ գաղտնի մարտական անօդաչու թռչող սարքերի ծրագրերի մշակման նպատակով, որոնք նախատեսված են կործանիչների եւ ռմբակոծիչների հետ միասին աշխատանքի համար: Այս մասին POLITICO-ին հայտնել է ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը։
Նրա խոսքով` խոսքն անօդաչու մարտական մեքենաների եւ անօդաչու պլատֆորմների մասին, որոնք նախատեսված են F-22 կամ F-35 կործանիչների, ինչպես նաեւ B-21-ի նման ռմբակոծիչների հետ համատեղ աշխատանքի համար։
Նա ասաց, որ ծրագրերի գոյությունը պաշտոնապես կբացահայտվի հաջորդ տարվա սկզբին Կոնգրեսին ներկայացվող բյուջեի միջոցով, սակայն մանրամասները գաղտնի կմնան: «Դրանք գաղտնի ծրագրեր կլինեն,- պարզաբանել է Քենդալը,- բայց ես կփորձեմ դրանք գործարկել 2023 թվականին»:
«Եզակի եւ բարձր արտարողական անօդաչու թռչող սարքերում ներդրումները ցույց են տալիս, որ ռազմաօդային ուժերն օգտագործում են առկա տեխնոլոգիաները՝ դրանց վճռական տեխնոլոգիական առավելություն տալու համար»,- ասել է ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Դեյվ Դեփթուլան` հետախուզության շտաբի պետի նախկին տեղակալը, ով ներկայումս ղեկավարում է Միթչելի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը: