ՀՀ ԱԺ աշխատանքները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի
Ինչպես քիչ առաջ նշել էինք, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյան։ ԱԺ աշխատանքները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի։
Օրակարգում ընդամենը 24 հարց է, որոնցից 9-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ։