Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341058 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2411285 վերջին մեկ օրում` 6006 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9477 պացիենտ. Մեկ օրում նվազել է 310-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 322406 անձ` վերջին մեկ օրում 522 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 7718 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1457 է: