Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել...

Այսօր, դեկտեմբերի 7-ին, կլրանար պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի 98 ամյակը

Սիմոն Միսակի Կրկյաշարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գրողների միության անդամ, թարգմանիչ, պատմաբան, հունագետ, Իտալիայի Տիբերինա մշակույթի և գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Կոկինիա արվարձանում՝ 1923թ. դեկտեմբերի 7-ին, Կիլիկիայի Հաճն քաղաքից Եղեռնի տարիներին մազապուրծ եղած ընտանիքում: Կաշեգործ-արհեստավոր հաճընցի Միսակ Կրկյաշարյանի և տնային տնտեսուհի ադանացի Ազնիվ Իրատյան-Կրկյաշարյանի անշուք հարկի տակ ծնվեց երիտասարդ ամոլի անդրանիկ որդին, որին մկրտեցին իր պապի անունով՝ Սիմոն: Նախնական կրթությունն ստացել է տեղի միակ յոթնամյա հայկական դպրոցում, ապա հաճախել հունական գիմնազիա և ավարտել այն 1943թ.-ին: Նա միակ հայն էր այդ գիմնազիայում: Գիմնազիայում սովորած տարիներին նա աշխույժ մասնակցություն է ունեցել Հունաստանը բռնազավթած իտալո-գերմանական օկուպանտների դեմ սկսված Դիմադրության շարժմանը՝ 1941թ.-ից գլխավորելով գիմնազիայի աշակերտական ընդհատակյա կազմակերպությունը: Նա մտել է ԷԱՄ (Էլլադայի Ազատագրական Միություն) շարքերը, եղել նրա երիտասարդական կազմակերպության (ԷՊՕՆ) ընդհատակյա շրջանային կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1944թ.՝ Թեսսալիայի Տրիկալա քաղաքի շրջանում գործող պարտիզանական ջոկատներում պատասխանատու աշխատող: Դրան զուգընթաց անդամակցել է գիմնազիայում կազմակերպված գրական խմբակին, լույս ընծայել իր անդրանիկ «Ցայգալույս» բանաստեղծությունների ժողովածուն՝ հունարեն լեզվով:


1944 թվականին ընդունվեց Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարան, որտեղ սովորեց մինչև 1947թ., մինչև հայրենադարձվելը: Այս ընթացքում արդեն քաղաքական-հասարակական բուռն գործունեություն է ծավալում Աթենքի հայկական համայնքում, սկզբում որպես «Նոր կյանք» առաջադիմական օրաթերթի աշխատակից, ապա որպես նույն թերթի խմբագիր: Այդ ընթացքում նա մեծ նպաստ է բերել Հունաստանում ծավալված հունահայերի հայրենադարձության կազմակերպման գործին: Նա պաշտոնավարել է նաև որպես ուսուցիչ իր իսկ սովորած դպրոցում:


1947թ.-ի վերջին, որպես կարավանապետ, 2750 հունահայերի հետ վերադարձավ հայրենիք և հաստատվեց Երևանում: Հայրենադարձվելը շրջադարձային փուլ եղավ Կրկյաշարյանի կյանքում: Սկզբնական տարիներին նա Երևանում մտավ մանկավարժության ասպարեզ, որպես միջնակարգ դպրոցի պատմության դասատու:


1950թ. ընսդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) պատմության ֆակուլտետ, որը գերազանց ավարտում է 1954 թվականին: Հենց ուսանողական տարիներն են Ս. Կրկյաշարյանի մոտ բացահայտում գիտական աշխատանքով զբաղվելու հակումները:


1959թվականին ընդունվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա, ուսումնառության համար գործուղվում Լենինգրադ, տեղի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հունաստանի և Հռոմի պատմության ամբիոն: Դեռևս ասպիրանտուրայում սովորած տարիներին Ս. Կրկյաշարյանը Մոսկվայի համալսարանի հրապարակած Научные доклады высшей школы. Исторические науки պարբերականում հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ «Возникновение городов в Армении во II в. До.х.э.-IIIв. н.э»:
Ասպիրանտուրան ավարտելուց հետո, 1962թ. վերադառնում է Հայաստան և որպես կրտսեր գիտական աշխատող աշխատանքի անցնում Պատմության ինստիտուտի Հայաստանի հին և միջին դարերի պատմության բաժնում, որտեղ էլ հասունանում որպես հայագետ-աղբյուրագետ և հելլենագետ:


1963թ. Երևանում պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը «Հելլենիստական թագավորների փոխհարաբերությունները Փոքր Ասիայի և Հայաստանի քաղաքների հետ» թեմայով, ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1980թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հին Հայաստանի պետական կառուցվածքը» թեմայով և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:


1977թ. ընդունվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գրողների միության անդամ, 1977-1993թթ. հրավիրվել է Էջմիածնի հոգևոր ճեմարան, որտեղ համատեղության կարգով պաշտոնավարել է որպես պատմության, անտիկ գրականության և հին հունարենի դասախոս: 1987թ. ընտրվել է Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ, 1996-2001թ. դասախոսել է Հրաչյա Աճառյան համալսարանում՝ նոր հունարեն առարկան, 200թվականին դարձել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արժանացել է ՀԳՄ Կանթեղ թարգմանչական մրցանակին, 2005թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշաններին:


Մինչև իր կյանքի վերջը Կրկյաշարյանը հավատարիմ մնաց իր հայրենիքին, թեև իր բարեկամների, ազգակիցների մեծամասնությունը սփռված է աշխարհով մեկ՝ ընդհուպ մինչև Ավստրալիա և Արգենտինա, սակայն, նա մնաց, աշխատեց և ստեղծագործեց Հայաստանում՝ օգտագործելով նաև Աթենքում ստացած գիտելիքները, և իր սրտի խորքում չէր ընդունում Հայաստանը լքողներին: Փայլուն տիրապետելով հին հունարենին՝ նա թարգմանեց հունական աղբյուրները. Քսենոփոնի «Անաբասիսը», «Կյուրոպեդիան», Հերոդոտոսի «Պատմությունը» և այլ գործեր, ինչպես նաև Հոմերոսի «Ոդիսականը»: Սոփոկլեսի «Անտիգոնեն» և «Իփիգենյան Ավլիսում» բեմադրվել են երկար ժամանակ հայկական թատերական բեմերից հենց նրա թարգմանության շնարհիվ:


Ս. Կրկյաշարյանը կյանքից հեռացել է 2011թվականի հունվարի 5-ին՝ 88 տարեկան հասակում՝ անավարտ թողնելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Օմիրոս Մավրիդիսի «Ազնիվ» (Հայաստանից արմատախիլ արվածը Հունաստանում) վեպի թարգմանությունը՝ Եղեռնից մազապաուրծ եղած կնոջ պատմությունը: Հատկանշականն այն է, որ Ս. Կրկյաշարյանի մոր անունը ևս Ազնիվ էր, ով ծնունդով Ադանայից էր: Այս աշխատությամբ նա կարծես իր հարգանքի տուրքն էր մատուցում իր ծնողներին և Եղեռնից բոլոր փրկվածներին:


Աստված հոգիդ լուսավորի, մեծն վարպետ:

***

Ռուբեն Մարուխյանը՝ Սիմոն Գրքաշարյանի մասին

«Սիմոն Գրքաշարյան. Զարմանալի, զարմանալի, զարմանալի մի անձնավորություն: Ինձ թվում է, ես նրան ճանաչում եմ շատ վաղուց, մի հազար, երկու հազար, կամ երեք հազար տարի առաջ, որովհետև նա ծնվել էր երկու հազար, գուցե չորս հազար տարի առաջ, ինչու, որովհետև այնպես գեղեցիկ, այնպես հավաստի, այնպես ճշմարիտ էր պատմում մինչև Քրիստոսի ծնունդը հին Հայաստանի մասին, այնպես հետաքրքիր փաստերով էր նա պատմական իրադարձությունները մեզ ներկայացնում, որ թվում էր, թե մասնակցել է այդ ամենին, և որպես ականատես եկել հասել է մինչև մեր օրերը: Ես սիրով եմ ամեն անգամ բացում նրա գրքերը և սիրով ընթերցում եմ հատկապես հին հունական դրամատուրգիան: Պարտական ենք մենք շատերս, որովհետև չգիտենք հին հունարեն: Նա հայերեն թարգմանեց հին հույն դրամատուրգների ստեղծագործությունները, մենք ծանոթացանք այդ հին աշխարհի հանճարեղ ստեղծգործությունների հետ, որոնք այսօր էլ պատմում են մարդու ցավի, տառապանքի, երազանքի մասին: Արվեստի ստեղծագործությունը հավերժական է, որովհետև արվեստի ստեղծագործության մեջ յուրաքանչյուր հեղինակ դնում է իր հոգու կրակը, իր հոգու լույսը, իսկ դրանք հավերժական զգացողություններ են:
Իմ սիրելի Սիմոնին հիշելիս նրա կողքին հիշում եմ նաև սքանչելի մի բանաստեղծուհու, Արշալույս Մարգարյան, ականջիս է ձայնը, Վան քաղաքի մասին նրա գրած սքանչելի բանաստեղծությունը, որի մի տողը անընդհատ կրկնում եմ.

«Արտամետի այգի, արտամետի այգի, հառաչանքիս առաջ դռնակդ բաց…»:

Սիմոնը, Արշալույսը հառաչանքով էին հիշում մեր չքնաղ հայրենիքը, և երազում էինք, որ մի օր Վանում Արշալույսենց տանը քեֆ-ուրախություն կանենք: Ես դեռ այդ օրվան սպասում եմ:

Սիմոնը որպես մարդ, որպես հարևան, շատ հետաքրքիր անձնավորություն էր, ես ասացի, որ ճանաչում եմ 4 հազար տարի, մի գիրք կա, որ ես շատ սիրում եմ, այն կոչվում է՝ Հին Հայաստանի պետական կառուցվածքը Մ.Թ.Ա. 6-4 րդ դարերում: զարմանալի գիրք, փաստերով ոչ միայն հայ պատմաբանների, այլև հույն պատմիչների բերած տեղեկություններով: Մենք չգիտենք հին հունարեն, Սիմոնը գիտեր: Ես կարող ՛շատ երկար խոսել այդ զույգի մասին, Արշալույսի մասին, Սիմոնի մասին, ովքեր այս աշխարհի բնակիչներ չէին, նրանք եկել էին արվեստի սքանչելի աշխարհից և այսօր էլ շարունակում են ապրել այդ աշխարհում: Արվեստը հավերժական է և արվեստ ստեղծողն էլ հավերժորեն ապրում է այս աշխարհում: Ուստի թեև ֆիզիկապես Գրքաշարյանը մեզ հետ չէ, բայց նա մեզ հետ է, մեր մեջ, քանի դեռ մենք ապրում ենք արվեստով, հպարտանում մեր պատմությունով, մեր գիտությամբ ու մշակույթով, մեր արմատներով»:

***

Սիմոն Գրքաշարյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ազգին, անգամ սրտի խորքում թշնամի էր համարում իր երկիրը լքողներին. Ազատ Եղիազարյանի հուշերը թարգմանչի մասին

Պատմում է նրա լավագույն բարեկամ, ընկեր, հարևան Ազատ Եղիազարյանը, ով ամեն Նոր տարի, եթե անգամ չայցելեր շնորհավորելու այլ հարևանների, Սիմոն Կրկյաշարյանի տանը սպասված ու սիրված հյուրն էր:

«Մոտ 35 տարի է՝ լավ բարեկամություն ենք արել Սիմոն Կրկյաշարյանի հետ, ու նրա մասին կուզեի նախ խոսել՝ որպես լավ գիտնականի, հնագույն պատմության լավաագույն մասնագետներից մեկն էր, դրանից ավելի նա հայտնի էր որպես բանաստեղծ-թարգմանիչ: Շատ բան արեց անտիկ գրականության գործերը հայերեն թարգմանելու համար: Նրանցից առաջինը ես ուզում եմ հիշել «Ոդիսականի» թարգմանությունը, որը անմիջապես ինձ վրա, երբ ես տարիներ առաջ կարդացի, թողեց շատ լավ տպավորություն: Այնտեղ զգացվում է բանաստեղծական մտածողություն, ասեմ, որ Կրկյաշարյանը, ում ստեղծագործական անունն էր և կոչում էինք Գրքաշարյան, շատ լավ էր տիրապետում հին հունարենին (գրաբարին), և նաև հայերենին էր հրաշալի տիրապետում, ուստի Ոդիսականի թարգմանութունը հրաշալի էր ստացվել: Հին հունական ողբերգություններ, պատմագրական երկեր, բոլորն իր մոտ լավ էին ստացվում: Հին հունական պատմագրական առաջին գործը Հերոդոտոսն էր, որը իմ կարծիքով փառահեղ է թարգմանված:

Ես շատ գնահատեցի Սիմոն Գրքաշարյանի և իր մի քանի ընկերների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հայրենադարձներից շատերը հետ գնացին, լավ արին, թե վատ արին, դա իրենց գործն է, բայց երբեք Սիմոն Գրքաշարյանը այդ մասին չխոսեց: Նա ամուր արմատները նետել էր Հայաստանում և մինչև վերջ ծառայեց հայ մշակույթին:
Նա շատ էր պատմում դիմադրության շարժման մասին, նա, և ինչը շատ կարևոր է, իր լուման ունի ֆաշիստներևի դեմ պայքարում, բոլոր հայացքներով իսկական հակաֆաշիստ էր, այդպիսին էլ մնաց մինչև վերջ: Մարդկայնորեն շատ հաճելի մարդ էր, ասող-խոսող, անեկդոտներ էր շատ սիրում պատմել: Ինձ վրա, որպես հարևանի և ընկերոջ, մեծ տպավորություն էր թողել, և միշտ խոսել եմ այդ մասին, որ հատկապես ակնածանքի էր արժանի Սիմոնի վերաբերմունքը իր տիկնոջը՝ բանաստեղծուհի Արշալույս Մարգարյանին: Միշտ հոգատար, ուշադիր, միշտ բակ միասին էին իջնում, բարձրանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է նրա մարդկային լավ հատկանիշների մասին:
Սիմոնի անունը կմնա հայ մշակույթի մեջ՝ որպես լավ մասնագետի, լավ թարգմանչի, իր գործի մեծ վարպետի»:

Ինչ վերաբերում է Սիմոն Կրկյաշարյանի մահվան հետ կապված և դրան նախորդող դառը դեպքերին, և այն խոսակցություններին, և հատկապես պտտվում էին նրա բարեկամների շուրթերից, թե Սիմոն Կրկյաշարյանը մի փոքր նեղսրտած հեռացավ իր կոլեգաներից, մեկնաբանելով այդ ամենը Ազատ Եղիազարյանն ասաց. «Չեմ ուզում խոսել ակադեմիական ընտրությունների շուրջ ծավալված պատմությունների մասին, բայց մի բան կասեմ հստակ. Սիմոն Գրքաշարյանին ոչ մի կոչում պետք չէր նրա արածը գնահատելու համար: Այնքան շատ էր իր գգիտական աշխատությունների, թարգմանությունների արժեքը, որ նա իր պատվո տեղն ուներ Հայաստանի գիտական-մշակութային հարթակում»:

Մեր ընթերցողին հիշեցնենք, որ 2010 թվականին Սիմոն Գրքաշարյանը իր մի շարք կոլեգաների հորդորով առաջադրվել էր որպես Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, սակայն, ի հեճուկս այն բոլոր հորդորների ու հավաստիացումների, թե՝ Հա, Պրն Կրկյաշարյան, դրեք ձեր թեկնածությունը, եթե դուք չէ, բա էլ ով» և այլն, չէր անցել և դրանից շատ էր տուժել իր հոգեկանը: Ակադեմիական ընտրությունների վերջին օրը, 2010 թվականի դեկտեմբերի 28-ին, դրան մասնակցելով վերադաարձել էր տուն և մի քանի ժամ անց վատացել, տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ էլ կյանքից հեռացել՝ 2011թ. հունվարի 5-ին:

Կրկյաշարյան Անուշ

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan