Ճապոնացի բժիշկը բացահայտել է շոկոլադի անսպասելի օգուտները
Ճապոնացի թերապևտ Յումա Մորին բացահայտել է շոկոլադի անսպասելի օգուտները։ Նրա կարծիքով՝ բոլոր նրանք, որոնք սիրում են ամեն օր օգտագործել շոկոլադ, նվազեցնում են սրտի կաթվածի վտանգը, մեջբերել է Diamond ամսագիրը։
Սև շոկոլադը իր մեջ պարունակում է շատ օգտակար նյութեր՝ մասնավորապես ֆլավոնոլներ։
Դրանք, ըստ բժշկի, ակտիվացնում են արյան անոթներում ազոտի օքսիդի սինթեզը։ Իր հերթին էլ ազոտի օքսիդը լայնացնում է արյան անոթները, իսկ ճնշումը նվազում է։
Մորին բացատրել է, որ շատերը հրաժարվում են շոկոլադից՝ կարծելով, որ այն առաջացնում է ատամների կարիես, մինչդեռ, համեմատելով՝ մասնագետը ընդգծում է, որ կաթնային շոկոլադի մեծ քանակությամբ օգտագործումն ավելի վնասակար է։
Ճապոնացի թերապևտը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել ընկույզ, նուշ և պիստակ։ Այս մթերքները հատկապես արդյունավետ են խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար և լավագույնն են ցերեկային թեյի համար։