Հայերի բողոքի ակցիայի պատճառով ԱՄՆ-ում գտնվող թուրքական պատվիրակությանը խոհանոցով են հանել հյուրանոցից
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայիս փոխվարչապետ Ալի Բաբաջանը առևտրաարդյունաբերական պալատների և բորսաների միության (TOBB) նախագահ Ռըֆաթ Հիսարչըքլըօղլուի և միության այլ անդամների հետ միասին մասնակցել է Լոս Անջելեսում անցկացվող գործարար խորհրդի ժողովին' հանդիպելով ԱՄՆ գործարար շրջանակների հետ: Թուրքերն ամերիկացիներին ներկայացրել են իրենց երկրի տնտեսական դրությունը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Այդ ընթացքում ամերիկաբնակ հայերը բողոքի ակցիա են կազմակերպել Ալի Բաբաջանի դեմ: Ամերիակհայերը հավաքվել են հյուրանոցի առջև և վանկարկում Հայոց ցեղասպանության փաստը:
Ժողովի ավարտին Բաբաջանը սկսել է պատասխանել ներկաների հղած մի քանի հարցերին: Դրանցից մեկը վերաբերել է ամռանը Թուրքիայում բռնկված քաղաքացիական անհնազանդության ակտերին և հակակառավարական ցույցերին: Թուրքիայի փոխվարչապետն ասել է, որ չի կարծում, թե ԱՄՆ-ի ոստիկանությունը նստած կդիտեր' ինչպես է մահակներով ու դյուրավառ շշերով զինված ամբոխը շարժվում դեպի Սպիտակ տուն: