Ֆրանսիան ցանկանում է մրցակցել SpaceX-ի հետ
Ֆրանսիան ներդրումներ է կատարում թեթեւ բազմակի օգտագործման հրթիռ-կրիչի ստեղծման մեջ՝ տիեզերական արձակման շուկայում մրցակցությանը հակազդելու համար, այդ թվում՝ ԱՄՆ SpaceX-ի կողմից: Այս մասին Ariane Group ընկերությունում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերակառուցման նախարար Բրունո Լը Մերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բաց թողեցինք վերականգնվող կրիչների զարգացման մի փուլը, որին չէինք սպասում, եւ հետ մնացինք մեր ամերիկացի գործընկերներից, մասնավորապես՝ SpaceX-ից, որը մշակեց Falcon 9-ը: Մենք պետք է լրացնենք այդ բացը»,- ասել է նախարարը։ Նա մատնանշել է SpaceX-ում կառավարության հսկայական ներդրումները, որոնք թույլ են տվել նրանց առաջընթաց գրանցել տեխնոլոգիայի ոլորտում:
«Arian Group»-ը կգործարկի բազմակի օգտագործման մինի հրթիռների սեփական նախագիծը: Եվրոպան առաջին անգամ նման կրիչների հասանելություն կունենան:
Դա թույլ կտա մեզ հասնել [SpaceX]-ին»,- ասել է Լը Մերը: Նրա խոսքով` առաջին նմուշները պետք է հայտնվեն առաջիկա չորս տարիների ընթացքում եւ սկսեն կիրառվել 2026 թվականին։ Բացի այդ, ֆրանսիական կորպորացիան պետք է աջակցություն ստանա նոր սերնդի Ariane 6 հրթիռ-կրիչների շահագործումը սկսելու համար: Ariane Group-ը պետք է նաեւ «միկրո հրթիռ-կրիչներ» մշակի, եւ Ֆրանսիայի մինչեւ այս տարվա վերջ իշխանությունները կքննարկեն միջոցներ հայթայթելուն աջակցության հնարավորությունը:
«Մենք պետք է միավորենք ուժերը եւ տարաձայնությունները թողնենք անցյալում, որպեսզի կարողանանք մրցակցել մեր ամերիկացի գործընկերների եւ ապագա չինացի գործընկերների, ռուս գործընկերների հետ,- ասել է նախարարը։- Եվրոպական ապարատները պետք է ուղեծիր դուրս բերվեն եվրոպական հրթիռ-կրիչներով: ԱՄՆ-ն նախընտրում է ամերիկյան կրիչները, չինացիները՝ չինական։ Եվրոպան նույնպես պետք է որդեգրի այս մոտեցումը»,- ասել է Լը Մերը: