Մեղադրանք է ներկայացվել ավելի քան 100 թուրք ծովակալի
Անկարայի գլխավոր դատախազությունը մեղադրական ակտ է պատրաստել ավելի քան 100 պաշտոնաթող ծովակալների դեմ, որոնք պաշտպանել են Բոսֆորի և Դարդանելի կարգավիճակի մասին Մոնթրյոյի կոնվենցիան։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Մեղադրյալներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում, գործն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ծովակալները հանցավոր դավադրության մեջ են մտել սահմանադրական կարգի դեմ։
Ապրիլի սկզբին 104 պաշտոնաթող ծովակալ նամակ հրապարակեց, որում Մոնթրյոյի կոնվենցիան անվանեցին Թուրքիայի դիվանագիտության հաղթանակ: Կոնվենցիան նախատեսում է խաղաղ ժամանակ նեղուցներով ռազմանավերի կրողունակության սահմանափակումներ, որոնց պարտավոր են հետևել ոչ սևծովյան տարածաշրջանի երկրները։