Իռլանդիան 920 մլն եվրո կստանա՝ Brexit-ի հետևանքները մեղմելու համար
Իռլանդիան 920 մլն եվրո (782 մլն ֆունտ ստերլինգ) կստանա Եվրահանձնաժողովի հիմնադրամից, որը կոչված է «մեղմելու Brexit-ի հետևանքները»:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Brexit-ի վերահսկման բազան հասանելի է բոլոր ԵՄ անդամ երկրների համար և կենտրոնանում է ամենից շատ տուժածների խնդիրների վրա:
Հանձնաժողովից հայտնել են, որ Իռլանդիան խոշորագույն շահառուն է և առաջին երկիրը, որն օգնություն կունենա: Բազան ընդհանուր առմամբ 5,4 մլրդ եվրոյի (£4.5 մլրդ) բյուջե ունի:
Իռլանդական կառավարությունը 361,5 մլն եվրո կստանա 2021 թվականին, 276 մլն եվրո՝ 2022-ին և 282,2 մլն եվրո՝ 2023-ին:
Ֆինանսավորում, որը Իռլանդիան կստանա, կնպաստի կյանքի պայմանանները բարելավելուն և տնտեսական աճին աջակցելուն:
Իռլանդիայի կառավարությունը մեծ դեր է ունեցել «Բրեքզիթ»-ի բանակցություններում՝ պայմանավորված Հյուսիսային Իռլանդիայի հետ համագործակցությամբ և Մեծ Բրիտանիայի հետ ցամաքային սահմանով, որով իրականացվող առևտրային գործարքները սահմանափակումների չպետք է ենթարկվեն: