Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «էմոցիոնալ սպասումներից»՝ կապված վաղը կայանալիք Պուտին-Բայդեն գագաթնաժողովի հետ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «վեհ էմոցիոնալ սպասումներից»՝ կապված նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի բանակցությունների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ բանակցություններն անցկացվելու են վաղը տեսաժողովի ձևաչափով:
«Ընդհանուր առմամբ, կարևոր է չտրվել որևէ վեհ էմոցիոնալ սպասումների: Այնուամենայնիվ, երկու երկրի ղեկավարներ են խոսում»,- ասել է Պեսկովը ՌԴ Առաջին ալիքին տված հարցազրույցում:
«Իրենք ունեն քննարկելու հարցեր պայմանավորվածությունների իրագործման առումով, որոնք ձեռք են բերվել Ժնևում կայացած գագաթնաժողովում»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը վերջինիս՝ ԱՄՆ նախագահի պաշտոնավարումն ստանձնելուց հետո տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևում: