Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)
ՏեսանյութերՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերեցին ու գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Ստեփանավանի նախկին քաղաքապետին։ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։