Երեք օրում բացահայտվել է 148 հանցագործություն. ինքնիրավչության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 20, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման և ընտրական իրավունքի խախտման՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 4, շորթման, ծեծի, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու ու փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, անձի առևանգման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի՝ 2-ական, սպանության, գույքը դիտավոությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու, ինքնիրավչության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, քվեարկության արդյունքները կեղծելու և ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 14 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար. 3 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: