Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։
Ավելի վաղ Ջոկովիչը 7-րդ անգամ ստացել էր տարվա առաջին ռակետի գավաթը՝ գերազանցելով ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը՝ 6 գավաթ։
Այս տարի Ջոկովիչը գերազանցել էր նաեւ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ 310 շաբաթ առաջին ռակետի դերում։
ATP առաջատարները 1973 թվականից սկսած
Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 350 շաբաթ
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 310
Փիթ Սամփրաս (ԱՄՆ)՝ 286
Իվան Լենդլ (Չեխոսլովակիա)՝ 270
Ջիմի Քոնորս (ԱՄՆ)՝ 268
Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 209
Ջոն Մաքինռոյ (ԱՄՆ)՝ 170
Բյորն Բորգ (Շվեդիա)՝ 109
Անդրե Աղասի (ԱՄՆ)՝ 101
Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 80