Հարցազրույցի թողարկումից հետո Ալեք Բոլդուինը ջնջել է իր հաշիվը Twitter-ում
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը ջնջել է Twitter-ում իր հաշիվներից մեկը հարցազրույցի թողարկումից հետո, որում պատմել էր «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում հնչած կրակոցի մասին, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Fox News» հեռուստաալիքին։
Դերասանը սոցիալական ցանցում երկու հաստատված հաշիվ ուներ՝ (@AlecBaldwin и @AlecBaldwln____), որոնցից մեն առավել հաճախ էր վարում։ Դերասանը ջնջել է ակտիվ էջը։ Մյուս հաշվում վերջին հրապարակումը թվագրված է հեկտեմբերի 19-ով, մինչ այդ էջում հրապարակում է հայտնվել հունիսին։
Բոլդուինի ներկայացուցիչներն իրավիճակը չեն մեկնաբանել։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը կրակոց է արձակել նկարահանման հրապարակում գտնվող ատրճանակից, սակայն ոչ մարտական փամփուշտը սխալ է աշխատել, եւ բեկորներ են անջատվել։ Դրանք վնասվածք են հասցրել նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր-բեմադրող Հալինա Հատչինսկին եւ 42-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։