Վեդիում ՔՊ–ն պարտվել է, առաջատարը «Իմ հզոր համայնքն» է
Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։