Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan Tiida-ն. մեքենաներն իրարից առանձնացնելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա
Երեւանում դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 19:50-ի սահմաններում, Խանջյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել են 28-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Nissan Tiida և 35-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով բախվել է «յաշիկի» հետնամասին: