Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan Tiida-ն. ավտոմեքենաներն իրարից առանձնացնելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա. shamshyan.com
Դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Խանջյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել են 28-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Nissan Tiida և 35-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, մոտ 1 ժամ՝ քաղաքացիների օգնությամբ աշխատանքներ կատարելու արդյունքում, կարողացան ավտոմեքենաներն իրարից բաժանել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։