Անկարան Bayraktar-ի մատակարարումները չի կապում Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ
Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային որևէ առնչություն չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք Ուկրաինային վաճառել ենք անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ, նման բան չկա, որ մենք հիմա ենք ԱԹՍ վաճառում, երբ Ռուսաստանի հետ լարվածություն կա: Այդ խմբաքանակի վերաբերյալ պայմանավորվածություններ կային, որոնք քննարկվում էին իսկզբանե։ «Դա կապված չէ վերջին իրադարձությունների հետ, չպետք է կարծիք ստեղծվի, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Ուկրաինա Ռուսաստանի հետ լարվածության պատճառով», – ասել է Դեմիրը Milliyet թերթին տված հարցազրույցում։
Անկարան և Մոսկվան համագործակցության բազմաթիվ կետեր ունեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ թուրքական TF-X կործանիչի ստեղծումը։ Թուրքիան ակնկալում է, որ Անկարայի կողմից մշակվող Siper հակաօդային պաշտպանական համակարգերի արդյունավետությունը կգերազանցի C-400-ին: