50 Cent-ը Մադոննայից ներողություն է խնդրել
Հայնի ռեփեր 50 Cent-ը ներողություն է խնդրել երգչուհի Մադոննայից, այն բանից հետո, երբ վերջինը ռեփերին քննադատել է իր էրոտիկ լուսանկարները համացանցում ծաղրելու համար:
46-ամյա 50 Cent-ը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ իրականում Մադոննային զգացմունքները խոցելու նպատակ չի ունեցել, գրում է Daily Mail-ը:
«Հավանաբար, խոցել եմ Մադոննայի զգացմունքները... Ներողություն եմ խնդրում, ես նման մտադրություն չեմ ունեցել: Ես սրանից ոչ մի օգուտ չունեմ, և պազապես ասել եմ այն, ինչ մտածել եմ՝ այդ պահին տեսնելով լուսանկարը»,-գրել է ռեփերը՝ հույս ունենալով, որ երգչուհին կընդունի իր ներողությունը:
Գրառմանը նա կցել է 2003-ին արված լուսանկար, որում գրկել է Մադոննային:
Մադոննայի՝ 50 Cent-ի կողմից ծաղրի առարկա դարձած աղմկահարույց լուսանկարը: