Ինչ են քննարկելու Բայդենն ու Պուտինը երեքշաբթի կայանալիք տեսազանգի ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին տեսազանգ կանցկացնի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Առաջնորդները կքննարկեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մի շարք թեմաներ, այդ թվում՝ ռազմավարական կայունությունը, կիբեր և տարածաշրջանային հարցեր:
Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում:
Դրանում նաև նշվում է, որ Բայդենը զրույցի ընթացքում կընդգծի ԱՄՆ-ի մտահոգություններն Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական գործողությունների վերաբերյալ և կվերահաստատի Միացյալ Նահանգների «աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: