Թուրքիայում Էրդողանի հանրահավաքից առաջ ռումբ է վնասազերծվել
Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և վնասազերծել են ոստիկանական մեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարք։ Մեքենան պետք է գնար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Սիիրթ քաղաքում կայանալիք հանրահավաքի։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը CNN Turk-ին հայտնել են պայթուցիկ սարքի մասին։ Քաղաքական գործչի խոսքով՝ հանցագործները ցանկացել են խափանել Սիիրթի հանրահավաքը։ Սարքը հայտնաբերվել է մեքենայի խուզարկության ժամանակ և վնասազերծվել։ Ոստիկանությունը կասկածյալների է փնտրում։
Հանրահավաքն անցկացվել է դեկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելքում։