Ճապոնիայում հանդիսավոր նշվել է արքայադուստր Աիկոյի չափահաս դառնալը
Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի միակ դուստրը՝ արքայադուստր Աիկոն, կիրակի մասնակցել է կայսերական ընտանիքի չափահաս անդամ դառնալու հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում նրան պարգևատրել են Սրբազան թագի շքանշանով, որը 20-ամյակին հասնելուն պես հանձնվում է կայսերական ընտանիքի ներկայացուցիչներին:
Արարողությունից հետո արքայադուստր Աիկոն հայտնվել է լրագրողների առջև՝ կրելով ադամանդե դիադեմ: Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին, որոնք շնորհավորել են արքայադստերը չափահաս դառնալու կապակցությամբ. Ճապոնիայում չափահաս են դառնում 20 տարեկանում։
Արքայադուստր Աիկոն չափահասության տարիքին հասնելուց հետո պետք է ստանձնի կայսերական տան անդամներին վերապահված բոլոր պաշտոնական պարտականությունները։ Արքայադուստր Աիկոն օրենքով իրավունք չունի ժառանգել գահը, քանի որ կայսերական գահը կարող է ժառանգել միայն տղամարդը: