Իրանում պայթյուն է որոտացել ՀՕՊ հրթիռի արձակման պատճառով. Tasnim
Իրանի Նաթանզ շրջանում պայթյուն է որոտացել հակահրթիռային պաշտպանության համակարգի արձակման հետևանքով, հայտնում է Tasnim-ը։
«Մի քանի ժամ առաջ Նաթանզի շրջանում պայթյուն է որոտացել, այս տարածքի երկնքում վառ լույս է տեսանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՕՊ հրթիռ է արձակվել Նաթանզի մոտակայքում գտնվող Բադրուդ շրջանի վրա՝ հնարավոր օդային հարձակմանը արագ արձագանքելու հնարավորությունը ստուգելու նպատակով։
«Տարածաշրջանում հիմնված պաշտպանական համակարգերը գնահատելու համար նման ուսումնավարժական արձակումներն անցկացվում են լիովին անվտանգ միջավայրում և երկրի պաշտպանական ցանցի հետ լիովին համաձայնեցված», – ավելացրել է Tasnim-ը: