Կատարյալ ընթրիք՝ նիհարել ցանկացողների համար
Սննդաբան Տատյանա Դիկը նկարագրել է կատարյալ ընթրիքը նրանց համար, ովքեր նիհարելու մտադրություն ունեն: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ սննդակարգով ընթրիքին կարելի է նույնիսկ ածխաջրեր ներառել, եթե դրանք չեն չարաշահվել օրվա ընթացքում։
Եթե օրվա ընթացքում գերակշռում են ածխաջրեր պարունակող մթերքները, ապա երեկոյան արժե ուտել սպիտակուցներ և մանրաթելեր, օրինակ՝ ձուկ, թռչնամիս, ծովամթերք՝ բանջարեղենային աղցանով կամ շոգեխաշած բանջարեղեն։
Կարելի է նաև կաթնաշոռ ուտել հատապտուղներով կամ մրգերով.«Իսկ եթե ածխաջրերի քանակը բավարար չի եղել, ապա ձեր ընթրիքին ավելացրեք շիլա կամ մի երկու տապակած կարտոֆիլ։ Ընթրիքին ածխաջրեր նույնպես հնարավոր են, իսկ երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ են»,- բացատրել է Տատյանա Դիկը: