Իվետա Մուկուչյանի երեկոյան կերպարը
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկացել է երեկոյան շքեղ կերպարում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված կադրում երգչուհին կրում է կարմիր գույնի, մարմինն ընդգծող, համարձակ դեկոլտեով զգեստ, որը համադրել է զգեստի երանգի բարձրակրունկների հետ։ Իվետան արձակել է ալիքավոր մազերը, նախընտրել է վառ ու արտահայտիչ շպար։