Հզոր պայթյուն է որոտացել Իրանի Նաթանզ քաղաքում, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվում
Իրանական ռեսուրսները հայտնում են Նաթանզ քաղաքի երկնքում հզոր պայթյունի մասին։ Հենց այնտեղ է գտնվում միջուկային օբյեկտը, որը կապված է իրանական ատոմային ռումբի ստեղծման հետ։ Այլ աղբյուրների համաձայն՝ պայթյունը որոտացել է օբյեկտից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, ըստ որի` պաշտպանական հրթիռ է արձակվել՝ հնարավոր հարձակմանը արագ արձագանքելու փորձարկման նպատակով:
ԻՀՊԿ-ն նշել է, որ այդ պաշտպանական հրթիռը պայթեցվել է երկնքում:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նաթանզի շրջանում զենիթային հրթիռի արձակումը միջուկային օբյեկտի անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների մարտունակության փորձարկում է եղել։