Էրդողանն «անվանափոխել» է Թուրքիան
Թուրքիայի նոր արտահանման ապրանքանիշը, որի նպատակն է մեծացնել երկրի արտադրանքի ճանաչումն ամբողջ աշխարհում, կդառնա Türkiye-ն։ Արտահանման ապրանքանիշն անվանափոխելու մասին համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ «Փրայմ» գործակալությունը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որը տեղադրված է Resmi Gazete պաշտոնական պարբերականում։
Այսուհետ թուրքական արտադրանքը Made in Turkey-ի փոխարեն կներկայացվի Made in Türkiye միասնական բրենդով։ Այս տերմինը մտադիր են օգտագործել օտարերկրյա գործընկեր-երկրների հետ նամակագրության մեջ։
Made in Türkiye անվանումն ավելի խորն է արտացոլում Թուրքիայի ժողովրդի մշակույթն ու արժեքները, բացատրվում է փաստաթղթում։ Նորամուծության շնորհիվ անգլերենից թարգմանությունը որպես «հնդկահավ» կդառնա սխալ: