«Ռոմա» - «Ինտեր»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։ Բուքմեյքերները կանխատեսում են իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած միլանյան թիմի հաղթանակը, որի գործակիցը 1․90 է։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած հռոմեական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․70, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50 գործակցով։
«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
15 խաղից հետո «Ինտերը» 34 միավորով երրորդն է, «Ռոման» ունի 25 միավոր եւ 5-րդն է։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը 2։2 հաշվով է խաղացել «Ինտերի» հետ, երկրորդ շրջանում պարտվել է 1։3 հաշվով։ Հռոմեական թիմի գոլը խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։