Քսենիա Սոբչակը բնակարան է նվիրել աղանդի զոհին, որը 14 տարի փողոցում է ապրել
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ֆիլմ է նկարահանել Վիսարիոնի աղանդի զոհերի մասին։ Լրագրողը հերոսուհիներից մեկին Նովոսիբիրսկում բնակարան է նվիրել, գրում է StarHit-ը։
Օլգա Կլիմովան վաճառել է Մոսկվայում գտնվող իր բնակարանը եւ ամբողջ գումարը տվել աղանդի անդամներին։ Կլիմովան տասնամյա որդու հետ տեղափոխվել է Մինուսինսկ փոքրիկ քաղաք։ Հետագայում նա տեղից տեղ է անցել եւ ապրել, որտեղ կարողացել է։
«Ես, իսկապես, տեսնում եմ, որ մեղավոր եմ։ Վստահել եմ, տվել ամբողջ գումարը։ Եվ բնակարանը պատկանում էր ոչ միայն ինձ, այլեւ որդուս»,- ասել է Կլիմովան։
Հերոսուհու պատմությունը հուզել է Քսենիա Սոբչակին։ Լրագրողը հայտել է, որ իր շոուի հեռուստադիտողի հետ որոշել է Կլիմովայի համար բնակարան գնել։ 29 տարի թափառելուց հետո Օլգան վերջապես դարձել է երկու սենյականոց բնակարանի սեփականատեր։
Սոբչակը YouTube-յան «Осторожно: новости!» հաղորդման ընթացքում ցույց է տվել, թե ինչպես է Օլգան դիտարկում նորակառույց շենքում գտնվող անշարժ գույքը։ Կնոջը բնակարանը նվիրել են կահույքով եւ կենցաղային տեխնիկայով։