«Ռեքվիեմ իմ հերոսական արմատներին»․ «Крематорий» խմբի մենակատարը՝ «Արարատի ձյուներ» երգի մասին
Ռուս երաժիշտ, «Крематорий» խմբի հիմնադիր եւ առաջնորդ արմեն Գրիգորյանը «Արգումենտի ի ֆակտի»-ն տված հարցազրույցում պատմել է նոր սկավառակի մասին, որը ստացել է «Охотник» անվանումը։ Թղթակիցը մոսկվաբնակ հայից հետաքրքրվել է, թե ինչպի մասին է «Արարատի ձյուներ» («Снега Арарата») երգը:
«Այն փոքր, հուզառատ ռեքվիեմ է իմ հերոսական արմատներին, անկեղծ լակրիմոզա եւ միաժամանակ ներդաշնակություն Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուների» հետ։ Մանկուց հիշել եմ այդ հիասքանչ վեպի եզրափակիչ խոսքերը․
Նա տեսավ հստակ, արեւի տակ անհավատալիորեն ճերմակ գագաթը․․ Եվ նա հասկացավ, որ հենց այդտեղ էլ գնում է ինքը»,- նշել է Գրիգորյանը։