«Դու պարզապես նախանձում ես ինձ»․ Մադոննան պատասխանել է ռեփեր 50 Cent-ին
Փոփ-աստղ Մադոննան պատասխանել է ռեփեր 50 Cent-ին, որը ծաղրել էր երգչուհու անկեղծ ֆոտոշարքն իր Instagram-ում: Աստղը չի լռել եւ հրապարակավ դիմել է նրան։
Աստղն արխիվային լուսանկար է հրապարակել ռեպերի հետ եւ գրել. «Այստեղ 50 Cent-ը ձեւանում է իմ ընկերը։ Իսկ հիմա դու որոշել ես խոսել իմ մասին։ Կարծում եմ, որ քո նոր կարիերան ուշադրություն գրավելն է՝ սոցիալական ցանցերում փորձելով նվաստացնել ուրիշներին: Դու պարզապես նախանձում ես, որ այնքան լավ տեսք չես ունենա, որքան ես, կամ այնքան ուրախ չես լինի, երբ դառնաս իմ տարիքին», - պատասխանել երգչուհին։