Նոր դեղամիջոցը կարող է փոխել Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների կյանքը
Տեխասի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները նոր դեղամիջոցի խոստումնալից թեկնածու են գտել, որը նվազագույնի է հասցնում մկանների անվերահսկելի անկանոն շարժումները (դիսկինեզիա) Պարկինսոնի հիվանդության դեպքում:
Experimental Neurology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ PD13R փոքր մոլեկուլը նվազեցրել է դիսկինեզիան ավելի քան 85 տոկոսով կապիկների մոտ Պարկինսոնի հիվանդության դեպքում: Ավելին, այս միացությունն ընդունելիս կենդանիները շատ ավելի լավ են քնել` մեկ այլ դեղամիջոցի համեմատ, որը հաճախ նշանակվում է դիսկինեզիայի դեպքում:
Դիսկինեզիան խնդիր է, որին հաճախ բախվում են Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդները: Սա ինքնին հիվանդության ախտանիշ չէ. դիսկինեզիան ի հայտ է գալիս լեւոդոպայի՝ Պարկինսոնի հիվանդության համար նշանակվող հիմնական դեղամիջոցի ընդունման սկզբից մոտ 5 տարի անց:
«Լեւոդոպան հիանալի դեղամիջոց է, բայց` իր կողմնակի ազդեցություններով: Եթե մենք կարողանանք դրանք վերացնել, Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների կյանքը կտրուկ կփոխվի»,- ասել է Տեխասի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ եւ հոդվածի գլխավոր հեղինակ, բժիշկ Մարսել Դաադին: