Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք. մահացել է 27 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340396 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2396894 վերջին մեկ օրում` 7438 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11405 պացիենտ. Մեկ օրում նվազել է 571-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 320439 անձ` վերջին մեկ օրում 963 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7669 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1454 է: