ԱՄՆ-ում բացահայտել են աղանդի առաջնորդի մահվան գաղտնիքը, որի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել էր առանց աչքերի
Աղանդի առաջնորդը, որի մումիֆիկացված դին հայտնաբերվել է առանց աչքերի ու զարդարված է ամանորյա շղթաներով Կոլորադոյում, մահացել է ալկոհոլի չարաշահման, անորեքսիայի եւ կոլոիդային արշաթի հետեւանքով:
«Սերը հաղթել է» աղանդի առաջնորդ 45-ամյա Էմի Կարլսոնի քայքայվող դին հայտնաբերվել է առեղծվածային հանգամամքներում ապրիլին Մոֆաթ քաղաքում, հաղորդում է NYP-ը:
Իշխանությունները հայտարարել են, որ Կարլսոնը, որը հայտնի է իր հետեւորդներին որպես «Աստվածամայր», հայտնաբերվել է կանաչ պարկի մեջ կոպերի շրջանում փայլուն դիմահարդարմամբ:
Դատափորձաքննությունը պարզել է, որ Կարլսոնը մահացել է առողջության վատթարացման հետեւանքով:
Դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա դին կշռել է 34 կգ: Նրա ուսերին մանուշակագույն շալ էր, վզին՝ արհեստական մորթուց շարֆ, իսկ ոտքերին՝ երկու զույգ փափուկ գուլպաներ: Կարլսոնի գլխին հայտնաբերվել է նաեւ ժապավեն:
Նրա դին հայտնաբերվել է ութ փոքր շագանակագույն շիշ դեղորայքով, որոնց վրա գրված է «կոլոիդ»:
Ինչ վերաբերում է նրա աչքերին, հաշվետվության մեջ միայն ասվում է, որ դրանք չեն հեռացվել, այլ ուժգին քայքայվել են:
Հաշվետվության համաձայն՝ Կարլսոնի դեմքը նաեւ հարդարված էր տոնային կրեմով, ինչպես նաեւ կոպերի համար բազմերանգ փայլուն ստվերաներկով:
Կարլսոնի յոթ հետեւորդները ձերբակալվել են մարմինը պղծելու կամ դրա նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: