Մերկելը կլքի պաշտոնը դեկտեմբերի 8-ին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերգելը կլքի պաշտոնը դեկտեմբերի 8-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին։
Գերմանիայի կառավարության ներկայիս ղեկավարը կլքի պաշտոնը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցի՝ նոր կանցլերի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո։ «Ոչ մի ստվերային կանցլեր չի լինելու։
Տիկին կանցլերը, ինչպես նա արդեն հայտարարել է, մտադիր է հեռանալ քաղաքական աշխատանքից»,-ասել է Զայբերտը մամուլի ասուլիսում։