«Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա»․ Տոմսերն սկսել են հայտնվել eBay-ում, որտեղ նրանց արժեքը հասել է մինչև 25000 դոլար
Նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ում սկսել են վաճառվել «Սարդ Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա » ֆիլմի պրեմիերայի տոմսերը։ Դիմորդների հոսքի պատճառով AMC և Cinemark կայքերի (ԱՄՆ ամենամեծ կինոշղթաները) սերվերները չդիմացան և ընկան։
Ինչպես տեսնում եք, դիլերները ակտիվորեն զբաղվել են այդ հարցով: Վերջերս տոմսերն սկսել են հայտնվել eBay-ում, որտեղ նրանց արժեքը հասել է մինչև 25000 դոլար։
Համացանցում լավ փնտրելու դեպքում կարելի է այդ տոմսը գնել համեմատաբար մատչելի գնով: Նույն eBay-ում անցկացվում են աճուրդներ, որտեղ տոմսի արժեքը մի քանի հարյուր դոլար է։
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում կինոթատրոն գնալը սովորաբար արժե մոտ 20 դոլար։
«Սարդ Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա դեկտեմբերի 16-ին, իսկ ԱՊՀ երկրներում՝ մեկ օր շուտ՝ դեկտեմբերի 15-ին։
Նշենք, որ կուլտային ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է Բենեդիկտ Կամբերբետչը՝ Հայտնի Նոր Շերլոկ Հոլմսը: