Սկանդալ Գրադսկու հուղարկավորության պատճառով․ ինչո՞ւ ներկա չէին աստղերից շատերը
Ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր ներկա չեն գտնվել երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու հրաժեշտի արարողությանը։ Այդ փաստը զայրացրել է հանգուցյալ արտիստի երկրպագուներին եւ սոցիալական ցանցերում սկանդալի պատճառ դարձել։
«Սոբոսեդնիկ»-ի հաղորդմամբ՝ Գրադսկուն հրաժեշտ տալու գնացել են Ռոզենբաումը, Լեպսը, Լեշենկոն, Պելագեան, Էրնսը, Գարմանը եւ «Ձայնը» նախագծի մի քանի մասնակից։
Թաղման արարողությանը չի մասնակցել երգիչ Դիմա Բիլանը, որն ավելի վաղ նշել էր, որ ապրումներ ունի կորստի պատճառով։ Ներկա չի եղել նաեւ վարպետի մտերիմ ընկերուհին՝ Ալլա Պուգաչովան։ Երկրպագուներից մեկը պարբերականի հետ զրույցում ասել է, որ Գրադսկին «նման անտաշության» արժանի չէր։ Նա խոստովանել էր, որ ժամանել է Տուլայի մարզից, քանի որ «այլ կերպ չէր կարող»։
Ալեքսանդր Գրադկսին մահացել է նոյեմբերի 28-ին 73 տարեկանում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել ուղեղի կաթվածի։ Երգչի առողջական վիճակը վատացել է նոյեմբերին COVID-19-ով վարակվելուց հետո։