Տոկիո–2020–ի անցկացման համար Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել
Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել Տոկիո-2020 օլիմպիական խաղերում: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը:
Նախատեսված 1,644 տրլն իենի (14,55 մլրդ դոլար) փոխարեն փաստացի ծախսվել է 1,5 տրլն իեն (13,27 մլրդ դոլար)։ Դա հիմնականում պայմանավորված է խաղերի մրցումային ծրագրից դուրս, կորոնավիրուսի պատճառով այլ միջոցառումներ չանցկացնելու հանգամանքով:
Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերը անցկացվել են արտակարգ ռեժիմով: Այնուամենայնիվ, մարզաձևերի քանակի առումով խաղերը ամենամասշտաբայինն էին՝ 33 մարզաձև, 339 մրցաձև:
Խաղերին մասնակցել են շուրջ 19 հազար մարզիկներ և 41 հազար ուղեկցող անձինք ու պատվիրակություններ:
Օլիմպիական խաղերի 750 մրցումներից 724-ը տեղի են ունեցել առանց հանդիսականի: