Կորոնավիրուսից մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը
Մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Գյուլդալ Աքշիթը։ Այս մասին CNN Türk-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Սոյլուն ասել է, որ 61-ամյա Աքշիթը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։ «Այսօր նա հիվանդանոցում մահացել է»,- ասել է նախարարը։
Նշվում է, որ Աքշիթը եղել է իշխող «Արդարություն և զրագացում» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նա նախկինում զբաղեցրել է նաև զբոսաշրջության նախարարի պաշտոնը։