Մահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա Ուրգանտը
92 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոյի աստղ, դերասանուհի Նինա Ուրգանտը, հայտնում է «Фонтанка» ալիքը՝ վկայակոչելով Ալեքսանդրինսկի թատրոնի մամուլի ծառայությանը։
«Այսօր մահացել է տանը։ Նա հիվանդ չի եղել, պարզապես մեծահասակ էր»,- հայտնել են պարբերականի զրուցակիցները։
Նինա Ուրգանտը հայտնի է «Բելառուսական կայարան» ֆիլմում բուժքույր Ռայայի դերով։ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստը նկարահանվել է «Վագրերին հնազանդեցնողը», «Ես ծնուդով մանկությունից եմ», «Համակրելի տղամարդ» ֆիլմերում։ Նա կինոյում վերջին դերը կատարել է 2008թ․-ին․ խոսքը Ալեքսեյ Կոզլովի «Ասիացին» ժապավենի մասին է։