Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է երկրաշարժի էպիկենտրոնում
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովն իր կյանքում շատ բաների է հանդիպել: Սակայն այն, ինչ նրա հետ պատահել է Քիշնևում' առաջին անգամն էր: Համերգից հետո վերադառնալով հյուրանոց' զգացել է, թե ինչպես է հատակն իր ոտքերի տակից փախչում: Բացի նրանից ոչ ոք ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին: Մի քանի րոպե անց, սակայն, հյուրանոցի ադմինիստրացիան շտապ տարհանման ազդանշան է արձակել:
Ավելի ուշ պարզվել է, որ երկրաշարժ է տեղի ունեցել' 5 բալ ուժգնությամբ:
«Խոստովանում եմ, որ այդպիսի զգացողւթյուն չեմ ցանկանում այլևս ունենալ»,- ասել է Ֆիլիպ Կիրկորովը: