Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339977 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2389456 վերջին մեկ օրում` 6484 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11405 պացիենտ. Մեկ օրում նվազել է 182-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 319476 անձ` վերջին մեկ օրում 995 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 7644 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1452 է: