Թալիբները վստահեցրել են, որ Իրանի հետ սահմանին միջադեպն այլեւս չի կրկնվի
Թալիբները վստահեցրել են, որ Իրանի հետ սահմանին միջադեպն այլեւս չի կրկնվի, հաղորդում է Mehr-ը։
Թալիբները հայտարարել են, որ Իրանի եւ Աֆղանստանի միջեւ ընդհանուր սահմանին բախումները լուծվել են փոխըմբռնման հիման վրա։ «Թյուրիմացություն է տեղի ունեցել աֆղանցի եւ իրանցի սահմանապահների միջեւ Նիմրոզ նահանգի Կոնգ քաղաքի սահմանային տարածքում, եւ միջադեպը վերահսկողության տակ է առնվել»,-ասել է թալիբների խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը:
Նա նաեւ թվիթերում գրել է, որ թալիբները կփորձեն կանխել նման միջադեպերի կրկնությունը։ «Մենք անհրաժեշտ հանձնարարականներ ենք տվել նման միջադեպերը կանխելու համար»,-հավելել է նա։