Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանը շփոթել է նախկին Խորհրդային Միության հետ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռուսաստանը շփոթել է Խորհրդային Միության հետ՝ խոստանալով, որ Վաշինգտոնը թույլ չի տա «ԽՍՀՄ հարձակումն Ուկրաինայի վրա», հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին ԱՄՆ պատասխանը կիրականացվի միջազգային հանրության հետ համատեղ։ Նա Մոսկվային կոչ է արել թափանցիկ լինել «ռազմական ուժի համալրման հարցում»։
Օսթինը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող են աշխատել «հարցերն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանի համար հետեւանքները կլինեն զուտ տնտեսական, Օսթինը հրաժարվել է ուղիղ պատասխանելուց՝ ասելով միայն, որ կօգտագործվեն «լավագույն մեթոդները»։